Apple-ի և Microsoft-ի համակարգիչները կարելի է կոտրել Word փաստաթղթերի միջոցով. փորձագետներ
Ամերիկյան Fortinet կորպորացիայի փորձագետները վնասակար մակրոս են հայտնաբերել Microsoft Word-ի փաստաթղթերում, որը հնարավորություն է տալիս հարձակումներ իրականացնել Windows և macOS օպերացիոն համակարգերի վրա: Մասնագետներն իրենց կայքում նկարագրել են հարձակման ենթարկվելու մեխանիզմը:
Կայքում հրապարակված վերլուծությունում ասվում է, որ մակրոսը պարունակում է Python լեզվով գրված սկրիպտ: Այն որոշում է համակարգչի օպերացիոն համակարգը, այնուհետև չարագործների սերվերից ներբեռնում է վնասակար հավելվածի երկու տարբերակներից մեկը: Մասնագետներին չի հաջողվել պարզել, թե ինչի համար է նախատեսված հաքերային ծրագիրը, քանի որ այն կառավարող սերվերն անջատված է եղել:
Հայտնի է, որ մարտի 20-ին Pwn2Own հաքերների ամենամյա մրցույթի այս տարվա մասնակիցները հարյուրավոր հանդիսատեսների աչքի առաջ կոտրել են Microsoft Windows և Apple MacOS օպերացիոն համակարգերը: