1360 ձիաուժ հզորությամբ հիպերքարը ռեկորդ է սահմանել Նյուրբուրգրինգում (տեսանյութ)
Չինական NextEV ընկերությանը պատկանող Nio ապրանքնաիշը տեսանյութ է հրապարակել, որում պատկերվում է 1360 ձիաուժ հզորությամբ էլեկտրական հիպերքարի ռեկորդային մրցավազքը Նյուրբուրգրինգում:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, այս ձեռքբերման մասին առաջին անգամ հայտարարվել էր անցյալ տարվա նոյեմբերին, սակայն մինչ օրս ռեկորդը հաստատող տեսանյութ չէր հրապարակվել:
Հիպերքարը մրցուղին անցել է 7 րոպե 5.12 վայրկյանում` դառանլով այն հաղթահարած ամենաարագընթաց էլեկտրամեքենան:
Սերիական մեքենաների շարքում ռեկորդը պատկանում է 640 ձիաուժ հզորություն զարգացնող Lamborghini Huracan Performante մոդելին` 6 րոպե 52.01 վայրկյան ցուցանիշով:
Էլեկտրական հիպերքարը թողարկվել է 6 օրինակով, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմում է 6 մլն դոլար: