Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լե Ռուն երեքշաբթի հրաժարական է տվել` խոստովանելով, որ իր դուստրերին վարձել է ժամանակավոր խորհրդարանական աշխատանք կատարելու համար ամառային արձակուրդների ժամանակ:
Այս մասին հաղորդում է DW.com-ը` նշելով, որ ֆրանսիացի նախարարը հերքել է իր գործողությունների անօրինականությունը: Ներկայում հետաքննություն է անցկացվում` կապված նախարարի դտսրերի ժամանակավոր աշխատանքի հետ, որը նրանք կատարել են դեռևս պատանեկության տարիներին:
51-ամյա գործչի դուստրերն, ընդհանուր առմամբ, 55 000 եվրո գումար են վաստակել` որպես օգնականներ աշխատելով խորհրդարանում: