Թրամփն օրինագիծ է ստորագրել ՆԱՍԱ-ի ֆինանասավորման համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրինագիծ է ստորագրել ՆԱՍԱ-ի ֆինանսավորման մասին, որով նախատեսվում է միջոցներ հատկացնել դեպի Մարս ուղևորության նախապատրաստման աշխատանքներին:
«Ինձ համար պատիվ է ստորագրել այս օրինագիծը: Այս փաստաթուղթը կապահովի աջակցությունը ՆԱՍԱ-ի գիտնականներին, ինժեներներին և տիեզերագնացներին իրենց բացահայտումների հարցում», - թվիթերյան էջում գրառել է ամերիկացի ղեկավարը:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս օրինագիծը ուղևորությունը դեպի Մարս բնորոշում է որպես ՆԱՍԱ-ի հիմնական նպատակ և տիեզերական գործակալությանը կես միլիոն դոլար է հատկացնում թռիչքի նախապատրաստական աշխատանքների իրականացման համար:
ՆԱՍԱ-ի 2017-ի ֆինանսկանա տարվա բյուջեն կազմում է 19.5 մլրդ դոլար, իսկ հաջորդ տարվանը` 19.1 մլրդ դոլար: