Բրիտանացին ստիպված է իր մեքենայի արժեքից 17 անգամ ավելին վճարել սխալ կայանման համար
Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքի բնակիչը սխալ կայանման համար այնքան տուգանքներ է ստացել, որոնց ընդհանուր գումարը բազմաթիվ անգամ գերազանցում է իր մեքենայի արժեքը:
Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, կես տարվա կայանման համար տուգանքները բրիտանացուն կարժենան 2600 ֆունտ ստերլինգ (շուրջ 3200 դոլար):
Անհայտ քաղաքացին թողել է իր 16-ամյա Hyundai Coupe մակնիշի մեքենան վճարովի կայանատեղիում: Կուպեի տիրոջ նկատմամբ պաշտոնապես 26 տուգանք է ձևակերպվել` յուրաքանչյուրը 100 ֆունտ ծավալով:
Աղբյուրի տվյալներով` նման մակնիշի մեքենաների մոտավոր արժեքը Մեծ Բրիտանիայի շուկայում կազմում է 150 ֆունտ ստերլինգ: