Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին
Մարտի 21-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարի օգնական, ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրային աջակցման բյուրոյի տնօրեն Մագդի Մարտինես-Սոլիմանին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում ՄԱԿ-ի, այդ թվում՝ կազմակերպության զարգացման ծրագրի կողմից իրականացվող նախագծերի շուրջ: