Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Март
2017

Եթե Իշխան Զաքարյանն ինչ-որ բնագավառներում առաջընթաց է ունեցել, ապա,  համենայնդեպս, ոչ տնտեսական գիտելիքների. Գագիկ Մելիքյան

0

Եթե Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ներկայումս «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանն ինչ-որ բնագավառներում առաջընթաց է ունեցել, ապա դա, համենայնդեպս, ոչ տնտեսական գիտելիքների բնագավառում:

Այս մասին Tert.am –ի հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Իշխան Զաքարյանի այն հայտարարությունը, որ ՎՊ նախագահի պաշտոնում աշխատելիս լավ պատկերացում է կազմել ու անգամ՝ լուրջ  գիտելիքներ ստացել  Հայաստանի տնտեսության կառավարման  վերաբերյալ:

«Հավատում եմ, որ նա լուրջ առաջընթաց է ունեցել, բայց չեմ կարծում, որ դա որևէ առնչություն ունի տնտեսության մասին նրա պատկերացումների հետ»,- ասաց Գագիկ Մելիքյանը:

Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբի պետ, համամասնական ցուցակում երկրորդ համարը զբաղեցնող, ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը  վերը նշված հայտարարությունն արեց  Սաթիկ Սեյրանյանի  «Ռ-Էվոլուցիա» հաղորդման ժամանակ, որի ընթացքում նաև խոսեց  այն մասին, որ  իր և  իշխանության պատկերացումները չեն համընկել: Ինչպես նաև Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ իրենք ստանալու են 50+1:

Պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի, այն, որ ըստ Զաքարյանի, ՀՀԿ-ի և իր պատկերացումները նրա՝ ՎՊ ղեկավար լինելու ժամանակ չեն համընկել, ՀՀԿ-ական պատգամավորն ու պատգամավորի թեկնածուն ասաց.

«Ասեմ, որ Իշխան Զաքարյանը զբաղեցնում էր Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը, և ասել, որ իր իշխանության ծրագրերը չեն համընկել, այդպես չի կարող լինել, որովհետև ՎՊ –ում աշխատանքի տարիներին նա պետք է սրբորեն կատարեր իր պարտականությունները և այն ծագրային հիմնադրույթները, որոնք Ազգային ժողովն ընդունում էր՝ յուրաքանչյուր տարի ՎՊ –ի աշխատանքներն իրականացնելու համար: Նա դրանից երբևէ չէր կարող շեղվել և  այդ ժամանակ կատարել է այն, ինչ իրեն հանձնարարել է ԱԺ-ն՝ մշակելով յուրաքանչյուր տարվա համար իր աշխատանքային ծրագիրը: Այնպես որ, նա կատարել է այն, ինչ հանձնարարել է Ազգային ժողովը: Հակառակ պարագայում՝ չէր կարող կատարել »,- մեկնաբանեց Գագիկ Մելիքյանը:

Ըստ Գագիկ Մելիքյանի՝ նման հայտարարությունները նախընտրական քարոզչության ընթացքում սովորական պոպուլիստական հայտարարություններից այնկողմ չեն կարող լինել:

Նշենք, որ «Ծառուկյան» դաշինքի երկրորդ համարը զբաղեցնող Զաքարյանը նույն հաղորդման ընթացքում խոսեց նաև կենսաթոշակները 25000 դրամով ավելացնելու, գազի ու հոսանքի սակագնի պակասեցման, փոքր ու միջին բիզնեսը հարկերից ազատելու  իրենց տեսլականի մասին:

Անդրադառնալով թոշակների բարձրացման մասին խոստումին՝ Գագիկ Մելիքյանը նշեց. «Ցավոք, քարոզչության ընթացքում քաղաքական ուժերի կողմից հնչեցվող նախընտրական ծրագրային դրույթները՝ հատկապես այն ուժերի, որոնք իրենց համար միշտ անհասանելի են համարել իշխանություն ունենալը, նրանց համար գերակա նպատակը եղել է միշտ ԱԺ-ում պատգամավորական մի քանի տեղեր ունենալը, իրենց պլատֆորմներում ներկայացնում են այնպիսի առաջարկներ, որոնք իրականությունից հեռու են և անիրականանալի:  Ցավոք, այս պարագայում ևս Բիսմարկի այն խոսքը, որ երբեք այնքան չեն ստում, որքան ընտրություններից առաջ ու որսից հետո, նույնպես մեզանում իրականություն դարձավ, երբ նմանատիպ քաղաքական ուժերն իրենց ծրագրերում ավելի շատ ներկայացրեցին այդ անիրականանալի, սակայն ժողովրդի ականջին հաճո առաջարկները»։

Նման առաջարկներ իշխանության հասնելուն ունակ ուժերը, ըստ Մելիքյանի, երբևէ  չեն ներկայացնի, ք անի որ դրանք իրականությունից հեռու են, և հակառակ պարագայում ուղղակի պետք է պատասխան տան նման առաջարկներ ներկայացնողներն ու չկատարողները:

«Ուղղակի ինչ մտածում, այն էլ գրում են՝ առանց որևէ տնտեսական հիմնավորման, և ընդամենը ժողովրդին այս պահին հաճոյանալու նպատակով»,-հավելեց Գագիկ Մելիքյանը:

Գագիկ Մելիքյանը նկատեց, որ Հանրապետական կուսակցությունը նշված ուղղությունների հետ կապված ՝ բավականին լուրջ անելիքներ տեսնում է և  համոզված է, որ առաջիկայում ոչ միայն կենսաթոշակների և աշխատավարձերի , այլև սոցիալական ոլորտում բավականին լուրջ առաջընթաց կունենան 2017 թվականից սկսված:

 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы


Спорт в России и мире
Москва

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Анна Курникова

Курникова показала трогательные фото Энрике Иглесиаса


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Обмен электронными транспортными накладными стал доступен участникам «Биржи грузоперевозок ATI.SU»





Путин в России и мире
Москва

Путин летит к Ким Чен Ыну. Россия и Северная Корея станут стратегическими партнёрами


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Моргенштерн

Шоумен Барецкий: у нас с Моргенштерном будет концерт 28 июня



Москва

МВД: с начала 2024 года из России выслали более 30 тысяч иностранных граждан

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net