Ավստրալուհին գումար է վաստակում Instagram-ում վառ լուսանկարներ հրապարակելով
Ավստրալուհի 22-ամյա մոդել և լուսանկարիչ Սանյա Էրփը ապրուստը վաստակում է Instagram սոցցանցի համար աշխարհի տարբեր էկզոտիկ անկյուններում վառ լուսանկարներ անելով:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, մոդելը մինչև 15 000 դոլար է ստանում մեկ գրառման դիմաց: Ներկա պահին ավստրալուհու էջին 1.2 մլն օգտատեր է հետևում:
Sydney Morning Herald-ին տված հարցազրույցում աղջիկը պատմել է, որ Instagram-ում իր համար զգացմունքային վերելք է գտել:
«Սոցցանցն ինձ համար զգացմունքներս արտահայտելու հնարավորություն է դարձել: Երեք տարի առաջ գործակալությունն առաջարկեց առաջ տանել ինձ, և ես զարմացա, որ կարող եմ դրա դիմաց գումար ստանալ», - ասել է մոդելը: