Ջեֆ Բեզոսը հսկայական քայլող ռոբոտ է փորձարկել (տեսանյութ)
Ամերիկյան Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը փորձարկել է 4 մետր բարձրություն ունեցող կառավարելի ռոբոտը, որն ստեղծել է Hankook Mirae Technology կորեական ընկերությունը:
Ինչպես գրում է Корреспондент-ը, փորձարկման է ենթարկվել Method-2 անվանումն ստացած ռոբոտ-սարքը, որն այս տարի ավելի վաղ ցուցադրվել էր փակ միջոցառման շրջանակներում:
Բեզոսն ընդգծել է, որ փորձարկման ժամանակ իրեն զգացել է ինչպես Սիգուրնի Ուիվերը «Օտարը» ֆիլմում, որում ռոբոտ-էկզոկմախքի էր վարում:
Ռոբոտ-սարքը դեռևս կատարելագործման փուլում է գտնվում: Նախատեսվում է, որ այն կօգտագործվի դժվարհասանելի վայրերում, ինչպես նաև մարդու համար վտանգավոր վայրերում:
@JeffBezos "Why do I feel so much like #sigourneyweaver ?" @amazon #MARS2017 #openpodbaydoors