ԻՊ-ի գրոհայինները Իրաքի ոստիկանության գնդապետի են պատանդ վերցրել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Մոսուլի արևմտյան շրջաններում երկուշաբթի առավոտյան տեղի ունեցած կատաղի բախումների ժամանակ գերի են վերցրել իրաքյան ոստիկանության գնդապետի և 8 սպայի:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Իրաքի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչին:
Հաղորդվում է, որ ոստիկանական բարձրաստիճան պաշտոնյաներին պատանդ են վերցրել Բաբ էլ-Ջեդիդ թաղամասում, որտեղ իրաքյան կառավարական ուժերը պայքարում են իսլամիստ գրոհայիններին դուրս մղելու համար: