Ավստրալիայում գրավիչ սպա կենտրոն է գործում փոքրիկների համար (լուսանկարներ)
Ավստրալիայի Պերթ քաղաքում գործող մանկական սպա կենտրոնը կարող է հիացնել ոչ միայն իր փոքրիկ այցելուներին, այլև բոլոր նրանց, ովքեր ականատեսը կդառնան կենտրոնի աշխատանքներին:
Այստեղ մինչև վեց ամսական փոքրիկ հաճախորդների համար հատուկ ջրաբուժական և մերսման ծառայություններ են մատուցվում: Լոգանքի ժամանակ փոքրիկներից յուրաքանչյուրն ստանում է իր համար նախատեսված օղակ-բարձիկները:
Ինչպես նշում են մասնագետներն, այդ լոգանքները ոչ միայն հաճելի, այլև հանգստացնող են փոքրիկների համար: Սպակենտրոնի լուսանկարները տարածվել են համացանցում, իսկ Instagram-ում կենտրոնի էջը 11 500 հետևորդ ունի: Կենտրոնի հիմնադիր Լաուրա Սեվենուսը նման կենտրոններ է բացել նաև Անգլիայում, Հարավային Աֆրիկայում և Իսպանիայում: Ուշագրավ ֆոտոշարքը ներկայացնում է Boredpanda.com-ը: