Թայվանցին պատրաստել է Lamborghini սուպերքարի թղթե կրկնօրինակն` «այն աշխարհ» ուղարկելու համար
Թայվանի բնակիչը պատրաստել է Lamborghini Aventador մոդելի թղթե կրկնօրինակը, որը մտադիր է այրել և այդպիսով փոխանցել սուպերքարը մահացած բարեկամներին:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն` հղում անելով տեղի ԶԼՄ-ներին, սուպերքարի իրական չափերի կրկնօրինակը ամենայն մանրամասնությամբ արտապատկերում է հայտնի իտալական մոդելի դիզայնի յուրաքանչյուր տարր: «Գլուխգործոցի» հեղինակը թղթից պատրաստել է նունիսկ կուպեի նստատեղերը:
Թայվանցին մեքենան նախապատրաստել է Ցինմին ավանդական չինական տոնակատարությանն ընդառաջ, որի ժամանակ ոգեկոչում են կյանքից հեռացած հարազատների հիշատակը: Այն նշվում է ապրիլի սկզբին: Այդ օրը մարդիկ սովորություն ունեն այցելել նախնիների գերեզմանները, իսկ որպես նվեր կարելի է այրել ցանկացած իր, որն այնուհետև անցնելու է նրանց տիրապետության տակ հանդերձյալ կյանքում: