Տարբեր մարդկանց վերջին ցանկությունները, որոնք կստիպեն արտասվել
Յուրաքանչյուր մարդ ցանկանում է հիշարժան և հագեցած կյանք ապրել, որի ավարտին շրջապատված կլինի հարազատ մարդկանցով, որոնք, անշուշտ, կկատարեն իր վերջին կամքը:
Այս մասին գրում է Boredpanda.com-ը` ներկայացնելով տարբեր տարիքի մահացող մարդկանց վերջին ցանկությունները, որոնք անտարբեր չեն թողնի և ոչ մեկի:
1.Երբ 6-ամյա Ելենայի մոտ գլխուղեղի քաղցկեղ ախտորոշեցին, փոքրիկ աղջնակն սկսեց տան տարբեր անկյուններում սիրային երկտողներ թողնել, որոնք ծնողները կհայտնաբերեին, երբ ինքն արդեն ողջ չէր լինի:
2.Պապիկի մահից մեկ շաբաթ առաջ թոռը նրա սիրելի գարեջրի շիշը գաղտնի տարել է ծերանոց` նրա համար: Դա նրա վերջին գարեջուրն էր:
3.Անօթևան տղամարդը, պարզելով, որ իրեն քիչ է մնացել ապրելու քաղցկեղի պատճառով, միակ ցանկություն է ունեցել, որ ինչ-որ մեկն ապաստան տա իր սիրելի շանը:
4.Քաղցկեղով հիվանդ 54-ամյա Մարիոն ցանկացել է հրաժեշտ տալ կենդանաբանական այգու իր սիրելի ընձուխտին, որի վանդակը մաքրել է տարիներ շարունակ:
5.Մահացող աղջիկը ցանկացել է սերենադ լսել` Florence And The Machine բրիտանական խմբի կատարմամբ:
6.Մահացող 7-ամյա տղան իր հիվանդ մորը խնդրում է թույլ տալ իրեն մահանալ, որպեսզի իր երիկամը կարողանան փոխպատվաստել և փրկել կնոջ կյանքը: