Թրամփը 9-րդ անգամ պապիկ է դառնալու (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 9-րդ անգամ պապիկ է դառնալու։ Նրա որդի Էրիկն ու վերջինիս կինը՝ Լառան, իրենց առաջնեկին են սպասում։ Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, զույգը տղա է ունենալու, որը կծնվի սեպտեմբերին։
Լառան խոստովանել է, որ իրենց շատ դուր է գալիս Չարլզ անունը, բայց դա իրենց սիրելի շան անունն է, ուստի ուրիշ բան պետք է մտածել։
Հիշեցնենք, որ Թրամփն ունի 5 երեխա և 8 թոռ, որոնցից հինգը՝ ավագ որդուց՝ Դոնալդ Թրամփ կրտսերից և նրա կին Վանեսայից, մյուս երեքն էլ դստեր՝ Իվանկայի ու նրա ամուսնու՝ Ջարեդ Քուշների երեխաներն են։