Ջերարդ. Օբամեյանգը հենց այն ֆուտբոլիստն է, որը պետք է Լիվերպուլին
Անգլիական «Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդը մեկնաբանել է ակումբի` Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված լինելու շշուկները:
«Օբամեյանգը հենց այն ֆուտբոլիստն է, որը պետք է «Լիվերպուլին»: Հիմա նա գտնվում է այնպիսի մարզավիճակում, որ հետաքրքրում է ոչ միայն «կարմիրներին»:
Նա միշտ ցանկանում է հարձակվել և դրա շնորհիվ կարողանում է հնարավորություններ ստեղծել»,- ասել է Ջերարդը BT Sport-ի եթերում:
Հավելենք, որ Գաբոնի ազգային հավաքականի հարձակվողը գլխավորում է Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության ռմբարկուների աղյուսակը: Օբամեյանգը 22 խաղում դարձել է 22 գոլի հեղինակ: