«Ալ-Կաիդան» հաստատել է ահաբեկչական ցանցի պարագլուխներից մեկի սպանությունը Սիրիայում
«Ալ-Կաիդա» ահաբեկչական կազմակերպությունը հաստատել է, որ խմբավորման պարագլխի տեղակալ Աբու ալ-Խայր ալ-Մասրին սպանվել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով The Daily Star լիբանանյան պարբերականը:
Աղբյուրի տվյալներով` ահաբեկիչը սպանվել է Սիրիայի Իդլիբ նահանգում ամերիկյան ռազմաօդային ուժերի հասցրած ավիահարվածի արդյունքում:
Ենթադրվում է, որ ահաբեկչական ցանցի ղեկավարը Սիրիայում է եղել «Ալ-Կաիդայի» այլ ահաբեկչական խմբավորումների հետ համատեղ գործունեությունը համակարգելու համար: