Նիկոլաս Քեյջը մասնակցել է իրեն նվիրված փառատոնին
ԱՄՆ Տեխաս նահանգի Օստին քաղաքում անցկացվել է չորրորդ ամենամյա կինոփառատոնը, որը նվիրված է ամերիկացի դերասան Նիկոլաս Քեյջին:
NME-ի հաղորդմամբ` փառատոնի ամենահետաքրքիր պահերից է դարձել Նիկոլաս Քեյջի այցելությունը:
«Մեզ հետ մեկտեղ սուզվեք այս մեծագույն դերասանի մտքի խորության մեջ: Վայր գցեք նորմալության կապանքներն ու զգացեք ամենազորեղ և արտառոց ֆիլմերով 10 ժամ ճանապարհորդելու մեծ էքստրիմը», - ասվում է միջոցառման մամուլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ փառատոնին ժամանած Քեյջը պատասխանել է իր երկրպագուների հարցերին և ելույթ ունեցել Էդգար Ալան Պոի «Մատնիչ սիրտը» պատմվածքի ընթերցանությամբ, որը, նրա խոսքերով, ուժեղ ազդեցություն է ունեցել իր դերասանական աշխատանքի վրա: