Կես միլիարդ տարի առաջ ապրած արարածը ցուցադրվել է անիմացիայով (տեսանյութ)
YouTube-ի BMCseriesJournals ալիքն անիմացիա է հրապարակել, որում ցուցադրվել է 500 միլիոն տարի առաջ ապրած Ovatiovermis cribratus հնագույն օրգանիզմը:
Lenta.ru-ն գրում է, որ արարածն ունեցել է երկու տիպի մոտ 20-30 վերջույթ` երկար և բարակ, ինչպես նաև` հաստ վերջույթներ, որոնք օրգանիզմին օգնել են բռնվել ծովի հատակից:
Գիտնականների խոսքերով` Ovatiovermis cribratus-ը հնագույնն է հայտնի կենդանիներից, որոնք մոտ են հոդվածոտանիներին: Վերջինների հետ մեկտեղ նրանք կազմում են Panarthropoda խումբը: