Իրաքում ոչնչացվել է ԻՊ պարագլխի մերձավոր զինյալներից մեկը. IBNNews
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը, ով մոտ է խմբավորման պարագլուխ Աբու ալ-Բաղդադիին, ոչնչացվել է Մոսուլի մոտակայքում: Այս մասին հաղորդում է IBNNews իրաքյան տեղեկատվական պորտալը:
Աղբյուրի հաղորդմամբ` ծայրահեղական Աբդալա Յուսեֆը, ով հայտնի է նաև որպես Աբու Բաքր ալ-Հաթունի և, պորտալի տվյալների համաձայն, համարվում է «երրորդ մարդը» ԻՊ աստիճանակարգում, սպանվել է հատուկ գործողության ժամանակ` Մոսուլից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Թալ-Աֆար քաղաքի մոտակայքում:
Հատուկ գործողության վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Դեռևս անհայտ է` ով է անցկացրել հատուկ գործողությունը: