Սան Ֆրանցիսկոյի իշխանությունները հայց են ներկայացրել ընդդեմ Թրամփի` ապօրինի փախստականների վերաբերյալ հրամանագրի
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքի իշխանությունները դատական հայց են ներկայացրել` նպատակ ունենալով կասեցնել նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի ազդեցությունը, որի համաձայն կնվազեցվի ԱՄՆ-ի այն քաղաքների դաշնային ֆինանսավորումը, որոնց իշխանությունները ապօրինի միգրանտներին արտաքսելուն ուղղված միջոցներ չեն ձեռնարկում:
Reuters-ի հաղորդմամբ` համապատասխան հայցը ներկայացվել է Դաշնային դատարան` քաղաքային դատախազ Դեննիս Հերերոյի կողմից:
Նշվում է, որ ԱՄՆ-ի որոշ քաղաքների, այդ թվում` Սան Ֆրանցիսկոյի, իշխանությունները քաղաքականություն են վարում, որի համաձայն իրենց տարածք ժամանած ապօրինի միգրանտները չեն հետապնդվում ներգաղթային օրենսդրությունը խախտելու համար: Ավելի վաղ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն այդպիսի քաղաքների դաշնային ֆինանսավորումը պետք է դադարեցվի: