Թենիս. Australian Open. Ռոջեր Ֆեդերերը շարժվում է առաջ
Թենիսի Ավստրալիայի Բաց առաջնության երրորդ շրջանում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը երեք սեթում հաղթել է չեխ Թոմաշ Բերդիխին:
Դիմակայությունն ավարտվել է 6:2, 6:4, 6:4 հաշվով:
Հաջորդ փուլ են դուրս եկել նաև աշխարհի առաջին ռակետ, բրիտանացի Էնդի Մարեյը, գերմանացի Միշա Զվերևը, ճապոնացի Կեի Նիշիկորին, շվեյցարացի Ստեն Վավրինկան, իտալացի Անդրեա Սեպին, ֆրանսիացի Ժո-Վիլֆրեդ Ցոնգան, բրիտանացի Դեն Էվանսը: