Վանում պետության կողմից նշանակված վերահսկիչը հանել է հայալեզու ցուցանակը
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Վանի նահանգի Էդրեմիտ շրջանում հանվել է ավելի վաղ խորհրդարանի որոշմամբ տեղադրված հայալեզու ցուցանակը, գրում է թուրքական demokrathaber.org կայքը:
Նշվում է, որ ցուցանակը հանվել է երկրում սահմանված արտակարգ դրության պայմաններում պետության կողմից նշանակված հատուկ տարածքային վերահսկիչի կողմից, որը ժամանակավորապես կատարում է շրջկենտրոնի ղեկավարի պարտականությունները:
Անգլալեզու և քրդալեզու ցուցանակներին ձեռք չեն տվել: