Անցյալի արտացոլանքը` ուշագրավ ֆոտոշարքով (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալաս քաղաքում բնակվող լուսանկարիչ Թոմ Հասսին ֆոտոշարք է հեղինակել, որն անմիջապես գրավել է համացանցի օգտատերերի սրտերն ու արժանացել մի շարք մրցանակների:
Bigpicture-ը գրում է, որ Հասսին հայտնի է հիմնականում գովազդային լուսանկարչության շնորհիվ, սակայն նրան մեծ համբավ է բերել Reflections of the past («Անցյալի արտացոլանքը») ֆոտոշարքը:
Նշվում է, որ այս ֆոտոշարքի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններից մեկը, որն ասել է. «Հավատս չի գալիս, որ շուտով 80 տարեկան եմ դառնալու: Զգում եմ՝ կարծես նոր եմ վերադարձել պատերազմից: Ես նայում եմ հայելու մեջ և տեսնում այն պատանուն»:
Արդյունքում մի հրաշալի և ազդեցիկ նախագիծ է ստացվել, որը և ներկայացնում ենք ստորև.