Մեմֆիս Դեպայը` Լիոնի Օլիմպիկի ֆուտբոլիստ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը կարիերան կշարունակի Ֆրանսիայի առաջնությունում:
22-ամյա ֆուտբոլիստը հաջողությամբ բուժզննում է անցել և պայմանագիր ստորագրել Լիոնի «Օլիմպիկի» հետ,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Գործարքի մանրամասները դեռ չեն հաղորդվում: