Սինգապուրի բնակչուհին 8 տարի շարունակ բնակվում է օդանավակայանում, իսկ իր բնակարանը վարձով է տալիս
Սինգապուրի 50-ամյա բնակչուհին տարիներ շարունակ բնակվել է «Ջանգի» միջազգային օդանավակայանում, մինչդեռ իր 3 սենյականոց բնակարանը վարձով է տվել այդ ընթացքում` 1000 դոլար ամսավճարով:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, կինը, որը չի ցանկացել հայտնել իր անունը, նշել է, որ օդանավակայան է տեղափոխվել 2008-ին` ծանր ֆինանսական ճգնաժամի մեջ հայտնվելով: Սկզբում նա միայն կարճ ժամանակով է որոշել այդ քայլին գնալ ծանր վիճակից դուրս գալու համար: Սակայն ժամանկի հետ բավականին լավ հարմարվել է իր նոր կացարանում և շարունակել վարձով տալ իր բնակարանը:
Կնոջ խոսքով`ինքը սնվում է օդանավակայանի խանութներից գնված ուտելիքներով, թույլտվություն ունի օգտվելու լոգարանից և ցնցուղից, ինչպես նաև օգտվում է wi-fi կապից:
Նա հավաքում է տան վաձակալությունից ստացված գումարը և մտադիր է մոտ ապագայում հարմարավետ կացարան ձեռք բերել իր համար: