Ջորջ և Ամալ Քլունիները զույգի են սպասում
Ի հեճուկս վերջերս տարածված լուրերի, թե Քլունի ամուսինները ամուսնալուծվում են, նրանք միասին շատ երջանիկ են և արդեն գարնան սկզբին պատրաստվում են առաջին անգամ ծնողներ դառնալ: Ըստ Daily Star պարբերականի՝ 38-ամյա Ամալ Քլունին հղի է և զույգի երեխաներ է պարգևելու 55-ամյա Ջորջին արդեն 2 ամսից:
Ուրախալի նորությունը հաստատել է զույգի լիբանանցի ընկերը, բայց հիմա աշխարհը սպասում է այդ տեղեկության հաստատմանը աստղային զույգի կամ գոնե պաշտոնական ներկայացուցչի կողմից:
Մեկ տարի առաջ նման տեղեկություն տարածվել էր, սակայն Ամալի պաշտոնական ներկայացուցիչը հերքել էր այն: Այս անգամ թե ամուսինները, թե նրանց գործակալները լռություն են պահպանում, չնայած, որ ընտանիքի համալրման մասին լուրերը շրջանառվում են ամառվանից: Այդ խոսակցությունները թեժացնում է նաև այն հանգամանքը, որ Ամալը չի ներկայանում հանրությանը: