Վանաձորում պայմանագրային զինծառայողը «09»-ով բախվել է էլեկտրասյանը. պատճառը մերկասառույցն է եղել. Shamshyan.com
Այսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում 29-ամյա Սանասար Նալբանդյանը Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ ՀՀ ՊՆ N ռազմական ոստիկանության Վանաձորի մասնաճյուղի հարևանությամբ իր վարած Վազ 2109 մակնիշի 30 ՕԼ 653 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ, փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Խառատյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն են գործել նաև Վանաձորի շտապօգնության հերթապահ խումբը։
Վթարի հետևանքով վարորդ Ս. Նալբանդյանը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։