Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Январь
2017

Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը պետք է ակտիվացնի. փորձագետ

0

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանի խոսքով՝ Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը պետք է ակտիվացնի: Նա Tert.am-ի հետ զրույցում, ամփոփելով անցած տարվա մեր արտաքին քաղաքականությունը, նշեց, որ Հայաստանը վարում է իներցիոն քաղաքականություն դեռևս 1990-ականներից, և մինչև հիմա շատ քիչ փոփոխություններով, բայց նույն շեշտադրմամբ տանում է այդ քաղաքականությունը: Նրա խոսքով՝ դա վերաբերում է ինչպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, այնպես էլ Ցեղասպանության միջազգային ճանաչմանը և այլ  երկրների հետ մեր հարաբերություններին: Ըստ Գևորգ Մելիքյանի՝ դինամիկ, մեծ փոփոխություններ մեր արտաքին քաղաքականությունում այս ընթացքում չեն արձանագրվել:

2016 թվականի արտաքին քաղաքականությունը՝ ըստ փորձագետի.

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ

Ռուսաստանի հետ հարաբերություններ զարգացնելը Հայաստանի վրա շատ թանկ է նստում, և դա արտահայտվում է և՛ Լեռնային Ղարաբաղում լարվածություն ստեղծվելու գնով, և՛ տարածաշրջանում Հայաստանի դերի նվազմամբ, և՛ Եվրամիության հետ հարաբերությունների վատացմամբ:

Թեև Հայաստանը կարծում է, որ վարում է կոմպլեմենտար, հավասարակշռող, և-և-ի քաղաքականություն, արդյունքում ստացվում է, որ Հայաստանի համար Ռուսաստանը մի կողմում է, մնացած բոլորը՝ մեկ այլ, այդ հարաբերությունները ստորադասվում են Ռուսաստանին, ինչը գլոբալ սխալ է հայկական քաղաքականության համար, անվտանգային խնդիրներ է առաջացնում Հայաստանի համար: 

Հայաստան-Իրան հարաբերություններ

Այստեղ կարող եմ ասել, որ խոսքերը շատ են, գործերը՝ քիչ: Պետք է կոնկրետ քայլեր տեսնել. Հայաստանի և  Իրանի հարաբերություններն իսկապես շատ լավ են, բայց Հայաստանը բոլոր իր հարաբերություններում շատ զգուշավոր է:

Եթե խոսենք ԵԱՏՄ-ի շրջանակում Հայաստանի և Իրանի միջև հնարավոր համագործակցության մասին, պետք է  նշենք, որ Հայաստանը որոշող չի ԵԱՏՄ-ում, որոշումները Մոսկվայից են գալիս, և դա նվազեցնում է Հայաստանի օպերատիվությունն ու քայլերի գրավչությունը: Սա, Իրանը հաշվի առնելով, իր քայլերը կհամաձայնեցնի Մոսկվայի հետ:

Այս հարաբերություններում մյուս խնդիրը փողն է: Հայաստանը փող չունի, դժվար թե կարողանա գումար ծախսել ենթակառուցվածքների վրա: Դժվար է պատկերացնել, թե որտեղից գումար կհատկացվի «Հյուսիս-Հարավ» ճանապարհն ավարտին հասցնելու համար: Պարսից ծոցը Սև ծովի ավազանին կապելու համար գործնական քայլեր են պետք:

Իրանի հետ Հայաստանն իր հարաբերությունները պետք է տասնապատիկ լավացնի: Նա Հայաստանին բարեկամ միակ երկիրն է, որը լուրջ կշիռ ունի տարածաշրջանում: Հիմա, երբ Իրանը լավացրել է իր հարաբերություններն Արևմուտքի հետ, Հայաստանը պետք է օգուտ քաղի դրանից:

Նաև պետք է հասկանալ, որ Իրանը հիմա փորձելու է բոլորի հետ իր հարաբերությունները լավացնել, բոլոր տարբերակներն օգտագործելու է իր շահերն առաջ տանելու համար, այդ թվում՝ համագործակցելու է Ադրբեջանի հետ:

Հայաստան-ԱՄՆ

Միացյալ Նահանգները բավականին ակտիվացրել է իր հարաբերությունները Հայաստանի հետ: Չպետք է մոռանալ, որ երկու երկրների միջև առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագիր է կնքվել:  ԱՄՆ-ն միանշանակ որոշել է Հայաստանում ակտիվանալ, դրա մասին են խոսում նաև տարատեսակ հայտարարությունները, ԱՄՆ-ն շահագրգռված է, որ Հայաստանն առավել ակտիվ ներդրումային քաղաքականություն վարի:

Ի դեմս ԱՄՆ-ի՝ բոլոր զարգացած երկրներն էլ ցանկանում են, որ Հայաստանը գրավիչ ներդրումային քաղաքականություն վարի, հարկային դաշտը վերանայի, իր տնտեսությունն առողջացնի, այստեղի մարդկանց սոցիակալան վիճակը բարելավվի: Ես կարծում եմ՝ Միացյալ նահանգները դրական է տրամադրված Հայաստանի զարգացման հարցում:

Կարող եք կարդալ նաև՝

Հայաստանի արտաքին քաղաքականությունը 2016-ին. ամփոփում է փորձագետը

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы


Спорт в России и мире
Москва

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Россиянка Людмила Самсонова выиграла турнир WTA в Хертогенбосе


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Российские компании придерживаются собственного подхода в ESG





Путин в России и мире
Москва

Путин летит к Ким Чен Ыну. Россия и Северная Корея станут стратегическими партнёрами


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Джиган

Джиган и Самойлова исполнили мечту «диско-бабушки» из Коми



Москва

Российские школы нашли у себя «учеников-экстремистов» для отправки в лагеря. Их попросил об этом пранкер под видом властей

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net