Մանչեսթերում շուտով կբացվի շների համար նախատեսված առաջին սրճարանը
Անգլիական Մանչեսթեր քաղաքում շուտով կբացվի շների համար հատուկ հաստատություն, որտեղ մարդիկ և շները կկարողանան հաճելի ժամանց ունենալ և տաք ուտեստներ համտեսել:
Manchester Evening News-ը գրում է, որ հաստատությունում նախատեսված սրճարանը, խնամքի տարածքը, հյուղակներն ու ցերեկային խնամքի համալիրը կտեղավորեն մինչև 70 շուն:
Գաղափարի հեղինակներ Թոնի և Տանյա Գոլդենը պատմել են, որ Central Bark կոչվող հաստատությունը կկառուցվի հսկայական պահեստի տարածքում և հասանելի կլինի թե՛ շներով այցելուների, թե՛ կենդանիների հետ շփվել ցանկացողների համար:
«Հուսով ենք, որ շուն չունեցող մարդիկ կգան մեզ մոտ, կառնեն շների հանդեպ կարոտն ու դրական լիցքեր կստանան»,- ասել է Թոնին: