Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Октябрь
2016

Ջավախքում առաջնային խնդիրը հողերի բաշխման հարցն է և ավտոճանապարհների կառուցումը. Հենզել Մկոյան

0

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների 51 մեծամասնական ընտրատեղամասում նոյեմբերի 2-ին նշանակված է ընտրությունների երկրորդ փուլ, սակայն հայաբնակ Ախալքալաք և Նինոծմինդա ընտրատեղամասից մեծամասնական պատգամավոր է ընտրվել Հենզել Մկոյանը, ընտրությունների երկրորդ փուլ նախատեսված չէ: Պատգամավորի առաջիկա անելիքների, իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ էթնիկ փոքրամասնությունների վերաբերյալ ծրագրերի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց Հենզել Մկոյանի հետ:

-Պարո՛ն Մկոյան, «Վրացական երազանքի» առաջիկա ծրագրում ի՞նչ կա էթնիկ փոքրամասնությունների վերաբերյալ: Կա՞ որևէ կետ, որն առնչվում է հենց էթնիկ փոքրամասնություններին:

-Ամենակարևորը գրված է «Վրացական երազանքի» դրոշին՝ անկախություն, ազատություն, ժողովրդավարություն, դրանից այն կողմ լավ բանը ո՞րն է փոքրամասնություններին համար: Բացի դրանից, իշխանությունը շատ մեծ ուշադրություն է դարձնում ազգային փոքրամասնություններին:

-Մասնավորապես ի՞նչ է անում:

-Ես տարբերությունը զգում եմ, հաճախակի այցելում եմ հայաբնակ վայրեր, հանդիպումներ են ունենում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, լսում են և այլն:

Իշխանության ծրագրում ներառված են գյուղատնտեսական նախագծեր: Այժմ գյուղատնտեսության նախարարը ֆերմերների, գյուղատնտեսական բիզնեսներով զբաղվողների համար նոր ծրագրեր ունի, աշխատանքներ են կատարվելու այդ ուղղությամբ,իսկ Նինոծմինդայի և Ախալքալաքի բնակիչները զբաղվում են գյուղատնտեսությամբ: Անելիքները շատ են:

-Պարո՛ն Մկոյան, ի՞նչ ծրագրեր ունեք և ի՞նչից եք սկսելու Դուք, որպես հայերի կողմից ընտրված մեծամասնական պատգամավոր:

-Այն, ինչ տարիների ընթացքում կատարել ենք Նինոծմինդայում, կատարելու ենք նաև Ախալքալաքում, որովհետև այնտեղ անելիքներն ավելի շատ են:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Ախալքալաքի յուրաքանչյուր գյուղ այցելել ենք երկու անգամ, և այն բոլոր խնդիրները, որ մարդիկ բարձրաձայնել են, գրի ենք առել, գրել ենք անգամ այն մարդու անունը, ով իր խնդիրը բարձրաձայնել է:

-Հատկապես ո՞ր խնդիրներն են առաջնահերթ լուծում պահանջում Ջավախքում, ինչի՞ մասին են առավել հաճախ բարձրաձայնում տեղի բնակիչները:

-Հիմնական հարցը հողերի բախշման հարցն է: Երիտասարդ ընտանիքներ կան, որ ընտանիքներ են կազմել և սեփական հողակտորը չունեն, իսկ երբ գյուղատնտեսությամբ զբաղվող շրջանում երիտասարդ ընտանիքը սեփական հողամասը չունի, ապրելն արդեն դժվար է դառնում: Այլ հարցեր ևս կան՝ ջրի հարց կա լուծելու, երիտասարդները մինի ստադիոններ են ցանկանում ունենալ, գյուղեր կան, որ ընդհանրապես ճանապարհներն անանցանելի են: Ես ամաչեցի, երբ Ախալքալաքի որոշ գյուղեր գնացինք և երթևեկելու հնարավորություն չկար: Բնակավայրեր կան, որ ոչ ջուր ունեն, ոչ ճանապարհ, այդ հարցերը պետք է լուծել:

Ընդունվել է նաև բարձրլեռնային բնակավայրերի մասին օրենքը, իսկ ես այդ օրենքի համահեղինակներից եմ: Համաձայն այդ օրենքի՝ կենսաթոշակները բարձրացել են, աշխատավարձերը՝ ևս:

Մեկ տարի և՛ խորհրդարանում, և՛ կառավարությունում, մշտական հանձնաժողովի անդամ եմ եղել: Այդ օրենքում նշված կետ կա, որ բարձրլեռնային շրջանների բնակավայրերը պետք է անպայման վերանորոգված ավտոճանապարհներ ունենան:

-Վրաստանի խորհրդարանի մոնիթորինգային տվյալների համաձայն՝ վերջին չորս տարվա ընթացքում երբևէ չեք մոտեցել Ազգային ժողովի ամբիոնին և 27 «լուռ» պատգամավորների թվում եք: Քաղաքական առումով Ձեր ընդդիմադիրները ևս այդ մասին շեշտում են: Ի՞նչ գործունեություն եք ծավալում խորհրդարանում:

-Այդ ասողները մեր խորհրդարանում աշխատելու շատ փորձ չունեն, նրանք կրկնում են ուրիշի խոսքերը: Ես բոլորին ասում եմ, որ Երևանի ֆիզմաթն եմ ավարտվել, ճոխ խոսքեր ասել չգիտեմ, բայց ճոխ գործեր անել գիտեմ: Դրա վառ ապացույցն այն է, որ եթե դու ժողովրդի հետ չես աշխատում, ժողովուրդը երբեք քեզ չի ընտրում։ Ես այն պատգամավորներից եմ, որ ամիսը երկու անգամ ընդունելություն եմ արել, իսկ դա նշանակում է, որ ես տեղյակ եմ նրանց խնդիրների մասին: Հնարավոր է՝ ես ամբիոնից բարձրախոսով չխոսեմ, բայց յուրաքանչյուր նախարարի կարող եմ միջանցքում կանգնեցնել և ժողովրդի խնդիրների մասին խոսել նրա հետ, կամ երբ ցանկանում եմ, մտնեմ նրա գրասենյակ և հողի, դպրոցի կամ մեկ այլ հարց լուծեմ:

Բացի դրանից, խորհրդարանում կարևորը ամբիոնից խոսելը չէ, կարևորը հանձնաժողովի կատարած աշխատանքն է, իսկ հանձնաժողովի մեջ ես հիմնականում եղել եմ իրավաբանական և գյուղատնտեսական հանձնաժողովներում, որտեղ առաջ եմ քաշել նաև հողի սեփականաշնորհման դյուրացման հարցն են մտցրել օրակարգ և լուծում տվել, որպեսզի հողերի սեփականաշնորհման համար տասնյակ փաստաթղթեր չպահանջվեն: Այդ գործը հիմա 20 անգամ թեթևացվել է: Ովքեր այդ մասին խոսում են, ուրեմն լավ չեն տիրապետում խորհրդարանական աշխատանքին:

-Վրաստանում ևս արգելված է, որ կրթօջախները լինեն քաղաքականացված, ներկայացուցիչները զբաղվեն քարոզչությամբ, սակայն Ձեր այցերի ընթացքում ուսուցիչները քարոզչությամբ էին զբաղվում և կոչ էին անում Ձեզ ընտրել:

-Ես նրանցից ոչ մեկին ո՛չ խնդրել եմ, ո՛չ էլ ասել եմ, որ ներկա լինեն իմ քարոզարշավին: Չի կարելի զբաղվել քարոզչությամբ դպրոցի տարածքում, սակայն եթե դպրոցի տնօրենը ցանկանում է գալ, ծափարել իր նախընտրած թեկնածուին, ապա դա իր իրավունքն է դպրոցից դուրս:

 

 

 

 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин сообщил о планах создания отечественной платформы электромобиля


Спорт в России и мире
Москва

Пензенские регбистки выиграли первенство России


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Уимблдон

Медведев рассказал, как ударился головой перед матчем с Уиллисом на Уимблдоне в 2016 году


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Проблемы экологии Каспийского моря обсудили в Москве представители России и Азербайджана





Путин в России и мире
Москва

Как Россия побеждает в Африке: Волна военных переворотов приносит Путину новых союзников


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко надеется на восстановление транспортных маршрутов с Израилем




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Мечтающего по победе Киева Макаревича* проверят на экстремизм


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Илья Лагутенко

Макс Покровский рассказал о жизни Лагутенко в период молчания



Москва

Свыше 600 детей из Химок бесплатно отдохнут в летних лагерях

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net