Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Октябрь
2016

Լույս է տեսել Հայաստանի սահմանները պաշտպանելիս զոհված եզդի հերոսներին նվիրված գիրքը

0

Հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել «Սահմանին կանգնած եզդի հերոսը» ծրագրի շրջանակներում տպագրված համանուն գրքի շնորհանդեսը։

Ինչպես հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ծրագիրը կյանքի է կոչել «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և ՀԵՀ-ի հայտարարած մրցույթի շրջանակներում։

«Սահմանին կանգնած եզդի հերոսը» գիրքը երկլեզու է՝ հայերեն և եզդիերեն։ Հեղինակներն են Բորիս Մուրազին և Զեմֆիրա Քալաշյանը։

Բորիս Մուրազին տեղեկացնում է, որ գրքում անդրադարձել են հայոց սահմանները պաշտպանելիս զոհված եզդի տղաներին՝ Սիդար Ալոյանին, Քյարամ Սլոյանին, Համլետ Հաջոյանին, Բորիս Օզմանյանին։ Նրանցից վերջին երեքը զոհվել են 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, Սիդար Ալոյանը՝ մի քանի ամիս ավելի շուտ։ Հեղինակը նշում է, որ գրքի էջերում ներկայացնում են զոհված տղաների կյանքը, բացահայտում նրանց կերպարը, պատմում նրանց ապագա ծրագրերի մասին։

«Քառօրյա պատերազմի ընթացքում ունեցանք մոտ 100 զոհ, բայց մենք շատ դեպքերում չգիտենք, թե այդ անունների ներքո ովքեր են։ Մենք փորձել ենք հենց այդ փակագծերը բացել, տեսնել, թե ինչ քաղաքացիների կորցրեց Հայաստանը։ Մասնավորապես, Սիդար Ալոյանը հնարավորություն ուներ կրթություն ստանալ Գերմանիայում, բայց հրաժարվել էր այդ կրթությունից և գնացել բանակ։ Ես, նրանց կյանքն ուսումնասիրելով, վստահորեն կարող եմ ասել, որ ծառայությունից հետո շատ օգտակար էին լինելու Հայաստանի Հանրապետության համար որպես քաղաքացիներ»,- ասում է Բորիս Մուրազին՝ ավելացնելով, որ ծրագրի շրջանակներում նախատեսում են մի շարք միջոցառումներ, որոնց ընթացքում ներկայացվելու է գիրքը, այն բաժանվելու է կրթօջախներում, տարբեր համայնքներում՝ և՜ հայկական, և՜ եզդիական։ Հատկանշական է, որ գիրքն ուղարկվելու է նաև տարբեր երկրների եզդիական համայնքներին։

Ծրագրի ղեկավար Համլետ Սմոյանն ընդգծում է, որ այս նախաձեռնությամբ ցույց է տրվում, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններն իրենց պարտքն են համարում ծառայել հայոց բանակում և պաշտպանել երկրի սահմանները։

Միջոցառմանը ներկա էր Սիդար Ալոյանի եղբայրը՝ Ռաշիդ Ալոյանը։ Նա ասում է, որ Սիդարն ուներ շատ-շատ ծրագրեր, հատկապես սպորտի հետ կապված, ընդամենը մի քննություն էր մնացել, որպեսզի սև գոտի ստանար։ Սպորտդպրոց բացելու ցանկություն ուներ։ Եվ Ռաշիդը վստահեցնում է, որ երեք եղբայրներով ամեն ինչ անելու են՝ Սիդարի կիսատ թողած գործն ավարտին հասցնելու համար։

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային ծրագրի «Մերօրյա հերոսներ» անվանակարգի համակարգող Գայանե Մանուկյանի խոսքով՝ Սիդար Ալոյանի, Քյարամ Սլոյանի, Համլետ Հաջոյանի, Բորիս Օզմանյանի օրինակով մենք հասկացանք, որ հերոսը մեր կողքին ապրող երիտասարդն է։ «Մերօրա հերոսների փառաբանումը» մեր կողմից հայտարարվող միակ անփոփոխ անվանակարգն է, որի շրջանակում իրականացվող ծրագրերի նպատակն է արժևորել հասարակության շրջանում զինվորի կերպարը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնացում… Մենք պետք է պահպանենք նրանց հիշատակը։ Նրանց թափած արյունը պետք է ուժեղացնի մեզ, երբ տեսնում ես, որ կողքիդ ապրող երիատասարդն ընդունակ է հերոսության, հերոսությունը դառնում է առարկայական: Մենք դաստիարակում ենք անկախության սերունդ, որի անկյունաքարն այսօրվա հերոսի կերպարն է: Սա մեր խոնարհումն է մեր եղբայր ժողովրդին՝ հայոց պետականության, մեր Հայրենիքի սահմանների պաշտպանության համար հայերի և եզդիների հերոս զավակների թափած արյան համար»,- ասում է Գայանե Մանուկյանը:






Загрузка...


Губернаторы России
Москва

В школах Москвы прозвучали последние звонки — Собянин


Спорт в России и мире
Москва

Биатлонистка Ольга Зайцева: Каждый юный москвич посещает спортивные секции


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Камилла Рахимова вышла в полуфинал турнира WTA-250 в Рабате


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Из гнезд в водоемы столицы: утиные выводки начали свою миграцию





Путин в России и мире
Москва

Путин раскрыл общую задачу РФ и Белоруссии


Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин назвал санкции источником проблем и возможностями для развития России




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Политолог Бортник: Киев ждёт общий провал, если ВСУ останется без успехов до осени


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Игорь Бутман

Московский джазовый оркестр Игоря Бутмана выступит на площадке у Великой Китайской стены



Москва

Сотрудники «Мособлпожспаса» посетили присягу кадетов колледжа «Энергия»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net