«Չաբա» թայֆունի զոհերի թիվ Հարավային Կորեայում հասել է հինգի
Հարավային Կորեայում «Չաբա» թայֆունի զոհերի թիվը հասել է հինգի, ևս հինգը անհետ կորած է համարվում, հաղորդում է Ռենհապ գործակալությունը՝ հղում անելով անվտանգության նախարարությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր չորս զոհերի մասին:
Հինգ մարդ անհետ կորած է համարվում Պուսան, Ուլսան քաղաքներում և Չեժու կղզում: Նրանց թվում մեկ հրշեջ է, ով մասնակցել է փրկարար օպերացիաներին: