Գիտանաս Նաուսեդան վերընտրվել է Լիտվայի նախագահի պաշտոնում
Լիտվայի նախագահական ընտրություններում երկրորդ փուլում հաղթել է երկրի գործող նախագահ 60-ամյա Գիտանաս Նաուսեդան։ Նախնական արդյունքներով՝ նա հավաքել է ձայների մոտ 75 տոկոսը, երկուշաբթի՝ մայիսի 27-ի գիշերը հայտնել է Լիտվայի ընտրական հանձնաժողովը։
Երկրորդ փուլում Նաուսեդայի մրցակիցը՝ 49-ամյա վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն, արդեն ընդունել է պարտությունը։
«Ցանկանում եմ շնորհավորել Լիտվայի ընտրված նախագահին», - մեջբերում է նրա խոսքերը AFP-ն:
Երկու շաբաթ առաջ կայացած ընտրությունների առաջին փուլում Նաուսեդան ստացել էր ձայների 44 տոկոսը, Շիմոնիտեն՝ 20 տոկոսը։