ԱՄՆ-ում մտադիր են Հարի Փոթերի մասին նոր գիրքն էկրանավորել Դենիել Ռեդքլիֆի մասնակցությամբ
Warner Bros. ընկերությունը մտադիր է վիպասանուհի Ջոան Ռոուլինգի Հարի Փոթերի մասին նոր գրքի էկրանավորման իրավունք ձեռք բերել և դիտարկում են ապագա ֆիլմում դերասան Դենիել Ռեդքլիֆի վերադառնալու տարբերակը:
Այս մասին հայտնում է Корреспондент-ը` հիշեցնելով, որ Ռեդքլիֆը գլխավոր դերը մարմնավորել է Հարի Փոթերի մասին ֆիլմաշարի ութ նախկին մասերում:
«Հարի Փոթերը և անիծված երեխան» պիեսը ներկայացնում է օրիգինալ վեպերի հերոսների պատմությունը մոտ երկու տասնամյակ անց: Թեև Ռեդքլիֆը նախկինում հայտնել էր, որ այլևս մտադիր չէ մարմնավորել Փոթերին, հետաքրքրվածություն է դրսևորել պիեսի նկատմամբ:
Նշվում է, որ նոր ֆիլմի թողարկմանը կարելի է սպասել 2020-ին, քանի որ ընկերությունում ներկա պահին աշխատում են Հարի Փոթերի մասին մեկ այլ ֆիլմի վրա` «Ֆանտաստիկ գազանները և որտեղ են նրանք բնակվում»: