Վալենսիայի երկրագուներն այրում են Ալկասերի խաղաշապիկները (լուսանկար)
Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Պակո Ալկասերը բարկացրել է նախկին թիմի՝ «Վալենսիայի» երկրպագուներին:
Ինչպես տեղեկացնում է «AS»-ը, վալենսիացի երկրպագուները սկսել են այրել իսպանացու խաղաշապիկները, որի տրանսֆերից «չղջիկները» ստացել են 30 մլն եվրո:
«Վալենսիայի» երկրպագուները չեն կարողանում ներել 23-ամյա Ալկասերին, որ նա ակումբի համար այսքան բարդ ժամանակում հեռացել է: