Հնդկաստանում է բնակվում անհետացած դոդո թռչնին ամենամոտ տեսակը (լուսանկարներ)
Հնդկաստանի Նիկոբարյան կղզիներում բնակվում է նիկոբարյան աղավնին, որը, գիտնականների պնդման համաձայն, կարող է դասվել անհետացած դոդո թռչնի տեսակին:
Չնայած, որ դոդոն ու նիկոբարյան աղավնին նույն տեսակին են պատկանում, նրանք արտաքնապես իրար նման չեն: Ամենամեծ տարբերությունը թռչունների գունավորման մեջ է. դոդոն ունեցել է հիմնականում խամրած ու գունատ երանգներ, այնինչ նիկոբարյան աղավնին կարմրավուն ոտքեր ու սպիտակ պոչ ունի և պատված է կապույտ, պղնձագույն ու կանաչ փետուրներով:
Ինչպես նշում է Boredpanda.com-ը, նիկոբարյան աղավնիների գունեղ փետրածածկը պայմանավորված է նրանց բնակության վայրով. Նիկոբարյան կղզիների ափամերձ շրջաններում առանձնապես շատ գիշատիչներ չկան, որոնցից թռչունը ստիպված կլիներ քողարկվել: