Վաշինգտոնում «ուղեղային կենտրոնների» վրա հաքերային հարձակման համար կասկածում են Ռուսաստանին
Հաքերները փորձել են կոտրել Վաշինգտոնում գտնվող Ռուսաստանի հարցերով զբաղվող վերլուծական կենտրոնների տեղեկատվական համակարգերը: Այդ մասին գրում է Defense One պորտալը՝ վկայակոչելով CrowdStrike ընկերությանը, որը պատասխանատու է կիբեռանվտանգության համար:
Մասնագետները պնդում են, որ այդ փորձի, ինչպես նաև նախորդ փորձերի հետևում կանգնած են ռուսական հատուկ ծառայությունները:
Նշվում է, որ հարձակումն իրականացրել է Cozy Bear պայմանական անունով հաքերային խումբը՝ ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ռեսուրսների վրա հարձակում գործելու համար կասկածվող երկու խմբերից մեկը:
Հարձակման թիրախ է դարձել մոտ 5 կազմակերպություն և դրանց 10 աշխատակից, որոնք զբաղվում են Ռուսաստանի հետազոտությամբ: