Խորենացի և Քրիստափոր փողոցների խաչմերուկում ոստիկանի դի է հայտնաբերվել. shamshyan. com
Այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել 1-03 շտապօգնության բուժբրիգադից. կանչով մեկնած ոստիկանները Խորենացի և Քրիստափոր փողոցների խաչմերուկում հայտնաբերել են տղամարդու դի:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ, ոստիկանության աշխատակից 58-ամյա Արամ Խաչատրյանն է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան և նա հանկարծամահ է եղել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։