Հիվանդանոց սնանկների համար. մոսկովյան բանկը գրաված հայազգի գործարարը դարձավ ազգային գաղափարախոսության հեղինակ. Gazeta.ru
Մոսկովյան բանկը գրաված հայազգի գործարար Արամ Պետրոսյանը դարձել է բարոյական և նյութական սնանկացման նոր ազգային գաղափարախոսության հեղինակ, ով իր շուրջը գնալով ավելի ու ավելի շատ մարդկանց է գրավում, որոնք, ի դեպ, ներկայացնում են տարբեր բնագավառներ:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հայտնելով, որ այս միտքը ոգեշնչել է իր թղթակցին` «Բրատերսկու փիլիսոփայությունը» նախագծի հեղինակ Ալեքսանդր Բրատերսկուն ներկայացնել և առաջարկել ազգային գաղափարախոսության հիմնաքարը կամ կերպարը:
«Մայրաքաղաքային բանկերից մեկի մասնաճյուղը գրաված տղամարդը լավը չէ, բայց և նա մի ճիշտ միտք է հայտնել. պետք է հիվանդանոցներ ստեղծել սնանկների համար և սնանկացումը ճանաչել որպես հիվանդություն: Հիվանդություն ասելով` նա, իհարկե, նկատի ուներ, գործարարների սնանկացումը, ովքեր չեն կարողացել մարել վարկերը: Ես կարծում եմ, որ այդ առաջարկը պետք է տարածել բոլորիս վրա, քանի որ սնանկացողներ շատ են լինում մեր շուրջ», - մեկնաբանել է Ալեքսանդր Բրատերսկին: