Վլադիկավկազում ճամփեզրի սյունը փրկել է աղջկան մահից (տեսանյութ)
ՌԴ Վլադիկավկազ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
BMW մակնիշի մեքենայի վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, բախվել է սյանը, ինչն էլ թույլ չի տվել, որ բախվի մայթով այդ պահին անցնող երիտասարդ աղջկան:
Ինչպես հայտնում է Life.ru-ն, տեսանյութում, որը LifeCorr հավելվածի միջոցով ուղարկել է քաղաքացիական լրագրողը, երևում է, թե ինչպես է վարորդը, փորձելով վտանգավոր հնարք կատարել, հազիվ խուսափում աղջկան հարվածելուց:
Մեքենան ընթանում էր ուղիղ աղջկա վրա, սակայն ճանապարհի եզրին գտնվող սյունը կոտրում է մեքենայի արագությունն ու կանխում բախումը:
Հաղորդվում է, որ վարորդին տեղափոխել են շրջանային հիվանդանոց: