Շարլիզ Թերոնի որդուն նկատել են Frozen-ի հերոսուհու հանդերձանքով. լուսանկար
Համացանցի օգտատերերի ուշադրությունը գրավել է հոլիվուդյան դերասանուհի Շարլիզ Թերոնի որդու հանդերձանքը:
Ինչպես գրում է The Independent-ը, դերասանուհու որդուն` Ջեքսոնին, լուսանկարել են երկար զգեստ հագած և շեկ հյուս-կեղծամ դրած: Օգտատերերը երեխայի այս կերպարը նմանեցրել են Frozen մուլտֆիլմի հերոսուհուն` Էլզային:
Դերասանուհուն և Ջեքսոնին լուսանկարել են մեքենայից իջնելիս: Օգտատերերի կարծիքով` Թերոնի որդու տարօրինակ հանդերձանք կարող է տարբեր պատճառներ ունենալ: