Հայաստանի հավաքականի հարձակվողի հերթական գոլը Ռուսաստանի առաջին դիվիզիոնում
Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 10-րդ տուրում «ԲՄԱ-Խաբարովսկը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել է «Տյումենին»:
55-րդ րոպեին ընդունած գոլից (Անդրեյ Պավլենկո) հետո Ալեքսանդր Գրիգորյանի սաները հաշվի մեջ զիջելիս են եղել, սակայն ընդմիջումից հետո փոխարինման մտած Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը 64-րդ րոպեին հստակորեն իրացրել է 11 մետրանոց հարվածը և հավասարեցրել հաշիվը:
Հետագայում հյուրերը կարողացել են ևս 2 գնդակ խփել: Աչքի են ընկել Ադլան Կացաևը (80) և Վլադիսլավ Նիկիֆորովը:
Այդ հաղթանակի շնորհիվ «ԲՄԱ-Խաբարովսկը» 14 միավորով բարձրացավ 10-րդ հորիզոնական: Կորյանը խփած 4-րդ գոլի շնորհիվ ռմբարկուական պայքարում կիսում է 4-6-րդ տեղերը: