Գերմանացիների կեսը դեմ է կանցլերի պաշտոնում Մերկելի` 4-րդ ժամկետով ընտրվելուն
Գերմանիայի բնակչության կեսը դեմ է Անգելա Մերկելի` 4-րդ ժամկետով կանցլերի պաշտոնում ընտրվելուն:
Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնում Մերկելի հետագա կառավարմանը պատրաստ է համաձայնել երկրում անցկացված հարցման մասնակիցների միայն 42 տոկոսը:
Ինչպես փոխանցում է DW.com-ը, հարցումն իրականացրել Emnid սոցիոլոգիական ինստիտուտը՝ Bild am Sonntag շաբաթաթերթի պատվերով:
Միաժամանակ նշվում է, որ օգոստոսի 28-ին հրապարակված ուսումնասիրության արդյունքների համաձայն` Քրիստոնեա-դեմոկրատական միության կողմնակիցների շարքում Մերկելի նոր ժամկետով կառավարմանը կողմ է հարցման մասնակիցների 70 տոկոսը, իսկ 22 տոկոսը` դեմ:
ԶԼՄ-ների տվյալներով` Անգելա Մերկելը հետաձգել է որոշումն այն մասին՝ առաջադրվելո՞ւ է երկրի կառավարության պաշտոնում, թե ոչ:
Բունդեսթագի հաջորդ ընտրությունները կկայանան 2017-ի աշնանը: