Ծննդատանը տեղերով փոխված կանադացիները 41 տարի անց գտել են հարազատ ընտանիքները
Կանադայի Վինիպեգ քաղաքում (Մանիտոբա նահանգ) կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաստատվել է, որ երկու կանադացիներ 41 տարի ապրել են օտար ընտանիքներում, քանի որ վերջիններիս ծնվելուց հետո տեղերով շփոթել էին ծննդատանը 1975-ին:
Կանադացիների պատմությունը ներկայացնում է CBC News-ը` հայտնելով, որ միջոցառման ժամանակ հնչեցրել են ԴՆԹ հետազոտությունների արդյունքները, որոնք ցույց են տվել, որ Լեոն Սվենսոնին և Դևիդ Թեյթ կրտսերին մեծացրել են ոչ իրենց կենսաբանական ծնողները: Այդ մասին տեղեկանալով` նրանք գրեթե լաց են եղել:
Լեոնին և Դևիդին 41 տարի առաջ շփոթել են Norway House Indian Hospital հիվանդանոցում, որտեղ նրանք լույս աշխարհ էին եկել 3 օրվա տարբերությամբ:
Աղբյուրը հիշեցնում է, որ նույն բուժհաստատությունում ևս երկու կանադացիների են շփոթել ծնվելուց հետո, ինչի մասին հայտնի էր դարձել անցյալ տարվա նոյեմբերին:
Կանադայի Առողջապահության նախարարությունը հայտարարել է գերատեսչական հետաքննություն սկսելու մասին: