Ուզբեկստանի նախագահը հոսպիտալացվել է. Фергана.Ру-ի տվյալներով՝ Քարիմովը գիշերը կաթված է ստացել
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը տեղափոխվել է հիվանդանոց:
INTERFAX.RU-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է երկրի կառավարության կողմից այսօր տարածված հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ, մասնագետների կարծիքով, Քարիմովի ամբողջական բժշկական հետազոտություններն ու հետագա բուժումը որոշակի ժամանակ կպահանջեն:
Երկրի ղեկավարի հիվանդության բնույթի մասին մանրամասներ չեն նշվում:
Միաժամանակ Фергана.Ру գործակալությունը, վկայակոչելով Տաշքենդի իր աղբյուրներին, հաղորդել է, որ «նախորդ գիշերը Իսլամ Քարիմովը կաթված է ստացել»:
Քարիմովը 78 տարեկան է: Նա երկրի առաջին նախագահն է 1991-ին ԽՍՀՄ-ից անկախություն ձեռք բերելուց ի վեր: