Ռիոյի Պարաօլիմպիկ խաղերից հեռացված ռուս մարզիկների արտոնագրերը տրվել են ամերիկացի մարզիկներին
Ռիո դե Ժանեյրոյի Պարաօլիմպիկ խաղերից դուրս մնացած ռուս մարզիկների արտոնագրերի մի մասը, որոնք վերաբաշխվել են Ռուսաստանի հավաքականի հեռացման հետևանքով, բաժին են հասել 22 ամերիկացի մարզիկների:
Ինչպես հաղորդում է Russia Today-ը` մեջբերելով ԱՄՆ Պարաօլիմպիկ կոմիտեի տվյալները, նախքան ռուսների հեռացումը, ԱՄՆ հավաքականի տրամադրության տակ 267 արտոնագիր կար: ՌԴ և ԱՄՆ հավաքականների պատվիրակություններն ամենամեծաթիվը պետք է դառնային 2016-ի խաղերում: Այժմ ամերիկյան հավաքականը կկարողանա 289 պարաօլիմպիկ մարզիկների ուղարկել Ռիո:
Հիշեցնենք, որ Մարզական արբիտրաժային դատարանը հրաժարվել է բավարարել ՌԴ բողոքարկումը՝ Միջազգային պարաօլիմպիկ կոմիտեի որոշման վերաբերյալ, ըստ որի՝ ՌԴ պարաօլիմպիկ մարզիկների հավաքականը հեռացվում է Ռիոյի խաղերից:
Ռիոյի Պարաօլիպմիկ խաղերը կանցկացվեն սեպտեմբերի 7-18-ը: