Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Август
2016

ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ-ի վճիռները միայն օրենսդրական բացի հետևանք չեն, դատավորները կարող են չկիրառել միջազգային պայմանագրերին հակասող օրենքները. Գևորգ Դանիելյան  

0

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» հերթական գործով վճռի պահանջները կատարելու նպատակով 18 225 եվրոյին համարժեք դրամ հատկացնելուց հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արդարադատության նախարարությանը հանձնարարել է հաշվարկել վերջին 3 տարվա ՄԻԵԴ­-ի վճիռների կատարմանը հատկացված ընդհանուր գումարի չափը։ Այս առնչությամբ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը հետևանք է օրենսդրական բացերի: Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, սակայն, կարծում է, որ միայն օրենսդրական թերություններով չէ պայմանավորված ՀՀ-ի դեմ նման վճիռների առկայությունը։ Tert.am-ի հետ զրույցում արդարադատության նախկին նախարարը նշեց. «Վերջին հաշվով, դատավորները պարտավոր չեն կիրառել միջազգային վավերացված պայմանագրերին հակասող օրենքները»:

- 2014թ-ից մինչ օրս  ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ-ը  20 վճիռ է կայացրել: 2002թ-ից մինչև 2016թ. օգոստոսի 23-ը ՀՀ պետական բյուջեից փոխհատուցվել է 528, 974 եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Հայաստանի նման փոքր երկրի համար օրինաչա՞փ եք համարում վճիռների նման չափը:

- Խնդիրը, տվյալ դեպքում, ոչ այնքան երկրի մեծ կամ փոքր լինելն է, որքան իրավական համակարգի ու այն գործի դնող կառուցակարգերի փաստացի «կենսագրությունը». խորհրդային իրավական համակարգից անցում կատարած բոլոր երկրներին բնորոշ է միջազգային իրավական չափանիշներին դեռևս ոչ բավարար չափով համահունչ օրենսդրությունն ու իրավակիրառ պրակտիկան: Այս անչափ բարդ իրավիճակում հնարավորինս շահեկան դիրքեր ձեռք բերելու համար մեզ անհրաժեշտ է արմատապես բարեփոխել ոչ միայն օրենսդրությունը, այսինքն՝ նյութի ձևը, այլև դրա բովանդակությունը՝ իրավական մշակույթը: Իմ համոզմամբ՝ նկատելի դրական տեղաշարժի հետ միասին, բազմաթիվ հիմնախնդիրներ դեռևս լուծման կարիք ունեն. մտահոգիչ է, հատկապես, արհեստավարժությանն առնչվող հիմնախնդիրը:

- Ի՞նչ վերլուծություններ կարելի է անել, որտե՞ղ են բացթողումները: Օրինակ՝ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասում է, որ դրանք հետևանք են օրենսդրական բացերի, համակարծի՞ք եք:

- Օրենսդրական բացերի առնչությամբ չեմ կարող չհամաձայնել Արփինե Հովհաննիսյանի հետ. այս ոլորտում դեռ լուրջ անելիքներ կան։ Ընդ որում՝ խոսքը ոչ միայն պարզապես օրենսդրության թերությունները վերացնելու, այլև այդ ուղղությամբ գործունեությունը միանգամայն նոր հիմքերի ու մտածելակերպի վրա կառուցելու մասին է: Մենք անթույլատրելի սխալ ենք գործում՝ հաճախակի նախապատվությունը տալով անհարկի սեղմ ժամկետում առանցքային հարցադրումներով օրենքներ մշակելու անընդունելի պրակտիկային: Միջազգային փորձագետները ևս ընդգծում են, որ օրինաստեղծ գործունեությանը բնորոշ են որոշակի ողջամիտ ժամկետներ պահանջող փուլեր՝ մշակումներ, հանրային ու փորձագիտական քննարկումներ և այլն, և ոչ մի պարագայում չի կարելի այդ գործընթացները արհեստականորեն շտապեցնել: Արդյունքը լինում է այն, որ միևնույն օրենքի շրջանակներում վերադառնում ենք այն լուծումներին, որոնք մերժել ենք ընդամենը մեկ-երկու տարի առաջ: Բացի դրանից՝ օրինագիծ մշակելու բարդ աշխատանքը կարելի է վստահել բացառապես այդ ոլորտում թրծված մասնագետներին:

Մյուս կողմից՝ խնդիրը, կարծում եմ, միայն օրենսդրության թերություններով չի թելադրված. վերջին հաշվով, դատավորները պարտավոր չեն կիրառել միջազգային վավերացված պայմանագրերին հակասող օրենքները։ Նրանք գիտեն, որ Սահմանադրության համաձայն, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան գերակայում է օրենքներին, ուստի կարող են անտեսել Կոնվենցիային հակասող օրենքները և անմիջականորեն ղեկավարվել նշված Կոնվենցիայով: Իհարկե, առանձին դեպքերում ծագում են որոշակի բարդություններ՝ ներպետական օրենքների և միջազգային վավերացված պայմանագրերի միջև հակասությունը համարժեք գնահատելու կտրվածքով, իսկ այդ պարագայում խնդրի լուծման բանալին բարձր արհեստավարժությունն է ու անհրաժեշտ իրավական մշակույթը:

Տվյալ դեպքում՝ աններելին այն է, որ որոշ օրենսդրական նորմերի կիրառման շրջանակներում համարժեք դասեր չեն քաղում նախկինում իրենց գործընկերների կողմից թույլ տված սխալներից: Ավելին՝ անհրաժեշտ արհեստավարժությունը կնպաստեր, որպեսզի դատավորները լինեին առավել իրազեկ և հետևություններ անեին ոչ միայն հայրենական փորձից, այլև նույնաբնույթ օրենսդրական նորմեր կիրառած ու պարտություն կրած այլ երկրների իրավակիրառ փորձից: Բայց այս դեպքում արդեն հարկ է համակարգված աջակցություն ցուցաբերել դատական իշխանությանը:

- Շատ ընդդիմախոսներ էլ պնդում են, որ դա հիմնականում հետևանք է դատական իշխանության կախվածության, ինչպես նաև համակարգում առկա կոռուպցիայի: Արդյո՞ք դրանք ևս պատճառ են նման որոշումների:

- Դատական սխալների պատճառների կազմում այդպիսիք կան, սակայն, համոզված եմ, որ դրանք վճռորոշ չեն: Հիմնական պատճառներին անդրադարձա Ձեր նախորդ հարցին պատասխանելիս: Ավելին՝ դատական իշխանության կախվածության որոշ բաղադրիչներ նույնիսկ նպաստում են, որպեսզի դատական սխալները համեմատաբար նվազ քանակ կազմեն. խնդիրն այն է, որ անընդունելի եղանակներով ներգերատեսչական վերահսկողությունը, իր բոլոր բացասական երանգներով հանդերձ, որոշ իմաստով ունի նաև կանխարգելիչ ուղղվածություն, պարզապես հարկ է դրական ցուցանիշների հասնել ոչ թե դատական իշխանության անկախությունը նվազեցնելու հաշվին, այլ օրենսդրության բարելավման, իրավական մշակույթի առողջացման՝ վերը նշված մեթոդաբանությամբ:

- Արդյոք տեղի՞ն է դատավորի սխալի հետևանքով կայացված որոշումների համար քաղաքացիների հարկերից վճարելը:

- Ձեր նախորդ հարցով Դուք էիք մտահոգված դատական իշխանության անկախության խնդրով, հետևաբար, պարտավոր եք ընդունել, որ այդ խնդիրը երկակի ստանդարտներ չի հանդուրժում։ Իրավաչափ չէ դատավորի սխալի համար հենց իրեն էլ ենթարկել նյութական պատասխանատվության: Այո, սա այն եզակի դեպքերից է, երբ պետական բյուջեից պատճառված վնասը հատուցելուց հետո չի կարելի հետադարձ հայց ներկայացնել պաշտոնյայի նկատմամբ: Դա խնդիրը լուծելու ճիշտ ուղի չէ, իրավաչափ ուղին ողջ իրավական համակարգը բարեփոխելն է, քանզի, դատավորներին նյութական պատասխանատվության ենթարկելով, նրանց էլ ավելի խոցելի ու կախյալ կդարձնենք: Ընդ որում՝ սա բացարձակապես սոսկ հայրենական իրավական համակարգին բնորոշ դիրքորոշում չէ, այն միջազգային իրավական չափանիշ է:

- Երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններից հետո, մասնավորապես, մեծաթիվ քաղաքացիների բերման ենթարկելու և այլ քաղաքական հարցերից մասով, շատ տուժողներ բարձրաձայնում են, որ ներպետական դատական համակարգի բոլոր փուլերի  սպառումից հետո կդիմեն ՄԻԵԴ։ Արդյոք դո՞ւք էլ կանխատեսում եք, որ ՀՀ-ի դեմ հայցերի նոր ալիք կսկսվի:

- Նախ` որոշ խախտումների պաշտոնական արձագանքը, թերևս, նկատելի է։ Ինչ վերաբերում է  վարչական պատասխանատվության հիմքերին, այդ առնչությամբ վարույթի նյութերին ու ընթացքին բավարար չափով ծանոթ չեմ, որ կարողանամ հիմնավորված կանխատեսումներ անել: Բացի դրանից՝ ալիքի մասին խոսելիս, հարկ է նկատել, որ միջազգային դատական ատյանը նմանաբնույթ դեպքերում բավարարվում է նախադեպային վճիռներ կայացնելով: Հուսանք, որ բոլոր խնդիրներին սպառիչ լուծում կտրվի ներպետական ընթացակարգերով:

Հավելեմ նաև, որ Արդարադատության նախարարության, Եվրոպական խորհրդի Երևանյան գրասենյակի կողմից ժամանակին նախաձեռնվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նախագծի մշակում, որի համակարգումն ինձ է վստահվել: Ներկայումս նախագծի լրամշակված տարբերակը ներկայացվել է ՀՀ կառավարություն, ընդ որում՝ այն բեկումնային փոփոխություններ է ներառել և էապես տարբերվում է գործող, դեռևս խորհրդային իրավական համակարգին բնորոշ օրենսգրքից: Բնորոշ է այն, որ այս նախագծի առնչությամբ միջազգային փորձագետները տվել են աննախադեպ բարձր գնահատական՝ համարելով, որ այն Եվրոպական վարչական օրենսդրական ակտերի համակարգում լավագույններից է և կարող է համեմատվել այնպիսի երկրների վարչական օրենսդրության հետ, ինչպիսիք են Գերմանիան և Ավստրիան:






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин: Городские вокзалы объединяют маршруты


Спорт в России и мире
Москва

Чемпионат по служебному биатлону состоялся в столичном главке Росгвардии


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Новак Джокович

Джокович — о травме: На данный момент, вроде все нормально, но я не знаю, что будет утром


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

"Святой Ленин" спасает мир и возглавляет "восстание ИИ машин... хороших по существу". 8 серия, СЕРЬЁЗНЫЕ НОВОСТИ.





Путин в России и мире
Москва

Путин прислал траурный венок на похороны полярника Чилингарова


Лукашенко в Беларуси и мире
Минск

«Генерал КГБ»: Лукашенко на закрытом совещании объявил, что скоро вступит в войну




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В Киеве не смогли гарантировать личное присутствие Зеленского на саммите G7


Навальный в России и мире
Москва

«Не тот человек в земле, не тот человек в Кремле». Память Навального почтили в регионах



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Карди Би

Между Карди Би и рэпершей BIA начался биф



Москва

Экс-замглавы управления «К» ФСБ Фролову вынесли приговор и освободили в суде

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net