Ռոսբերգը՝ Բելգիայի Գրան-պրիի հաղթող (տեսանյութ)
Բելգիայում ավարտվել է Ֆորմուլա-1-ի 13-րդ փուլը: Հաղթող է դարձել «Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը, որը 44 շրջանից բաղկացած 308,052 կմ մրցատարածքը հաղթահարել է 1 ժամ 44 րոպե 51,058 վայրկյանում:
Գերմանացուց 14,113 վայրկյանով ետ է մնացել «Ռեդ Բուլը» ներկայացնող Դանիել Ռիկարդոն, որը գրավել է 2-րդ տեղը:
Մրցանակային պատվանդանին է բարձրացել նաև աշխարհի գործող չեմպիոն, «Մերսեդեսի» մեկ այլ արշավորդ Լյուիս Հեմիլթոնը (+27,634):
Մրցաշարային աղյուսակում Ռոսբերգը 10 միավորով կրճատեց առաջատարից տարբերությունը և այժմ ունի 223 միավոր: Հեմիլթոնը 232 միավորով առաջին տեղում է: Լավագույն եռյակում ամրապնդվեց Դանիել Ռիկարդոն. նա իր հաշվին ունի 151 միավոր: