Լավ կլիներ, որ Հայաստանում ու Արցախում կառավարման նույն համակարգերը գործեին. Թևան Պողոսյան (տեսանյութ)
Հայաստանում ու Արցախում կառավարման համակարգերի տարբերությունը խնդիրներ չի առաջացնի: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Այն, ինչ ունենք մեր հողի վրա այն է, որ Հայաստանն ու Արցախը տնտեսական, կրթական, ֆինանսական, շուկայական նույն տարածքն են, ու բնականաբար, լավ կլիներ, որ կառավարման նույն համակարգերը գործեին, սինխրոնիզացված լիներ ամեն ինչ: Բայց ապրիլյան դեպքերը փոխեցին իրավիճակը, Արցախը որոշեց ընտրել կառավարման նախագահական համակարգը»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ Հայաստանը դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեով «այո» ասաց խորհրդարանական կառավարման համակարգին, իսկ Լեռնային Ղարաբաղում էլ օրերս ներկայացվեց հայեցակարգ՝ Սահմանադրական փոփոխությունների անցկացման վերաբերյալ, որով առաջարկվում է կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարել նախագահականի:
Թևան Պողոսյանն ասաց, որ Արցախում գիտակցված ընտրություն պետք է լինի, որ համակարգի փոփոխությունը զարգացման հանգեցնի: «Դեռ ժամանակ կա, հույս ունեմ, որ Արցախում ամեն ինչ ճիշտ կանեն ու չեն կրկնի այն սխալները, որոնք եղել են Հայաստանում»,- հավելեց նա:
Մանրամասները Tert.am-ի տեսանյութում