ԱՄՆ Պետդեպը չի մեկնաբանում Երևանում ՌԴ քաղաքացու ձերբակալությունը
ԱՄՆ Պետդեպը դեռ չի մեկնաբանում Երևանում ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալությունը, որը տեղի է ունեցել ԱՄՆ-ի պահանջով, գրում РИА Новости-ն:
«Շնորհակալություն ձեր հայցի համար: Մենք կվերադառնանք ձեզ մոտ, եթե կարողանանք մեկնաբանություն տալ այդ կապակցությամբ»,- ասել է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Էլիզաբեթ Տրյուդոն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանի օդանավակայանում 30-ամյա ՌԴ քաղաքացի է ձերբակալվել, որը մեղադրվում է փողերի լվացման և տեխնոլոգիաներ փոխանցելու համար:
Այս պահին նա ձերբակալված է, երկուշաբթի կկայանա դատական նիստը: